Ֆրանսիան Թեհրանից պահանջում է անհապաղ համագործակցություն սկսել ՄԱԳԱՏԷ-ի հետ

Ֆրանսիան Թեհրանից պահանջում է անհապաղ համագործակցություն սկսել ՄԱԳԱՏԷ-ի հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան վճռականապես դատապարտում է Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը և պահանջում Թեհրանից անհապաղ համագործակցություն սկսել ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակալության վերջին զեկույցի լույսի ներքո, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում: «ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակված զեկույցի բովանդակությունը հաստատել է Ֆրանսիայի անհանգստությունն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Զեկույցն ապացուցում է, որ Իրանը շարունակում է «զգայուն» ուղղություններով գործունեությունը՝ խախտելով ՄԱԿ ԱԽ և ՄԱԳԱՏԷ բանաձևերն առանց այկնհայտ քաղաքացիական ուղղվածության»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---