«Ժողովուրդ». ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ

«Ժողովուրդ». ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ

PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ: Այդ մասին Ադաբեկյանը «Ժողովուրդին» հայտնել է անձամբ` բացատրելով. «Երբ խոսում էի մարդկանց հետ, միշտ նկատել եմ, որ մեր հասարակությունը դիմացինի խոսքի մեջ անձնական շահն է տեսնում: Հիմա ես առանց մանդատի ու դրա ակնկալիքի պետք է խոսեմ ժողովրդի հետ: Այսինքն` ամբողջությամբ հանելով անձնական շահը`պիտի փորձեմ բացատրել մարդկանց որ Դաշնակցությանը շատ ձայն տան: Միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը Հայ հեղափոխական դաշնակցության դերն այնքան պետք է կարևորի, որ ՀՅԴ-ի քաղաքական ներկայությունն Աժ-ում պակաս չլինի, քան 20 տոկոսը»:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն պարզապես իր ցուցակում տեղ չի հատկացրել Աղաբեկյանին, դրա համար էլ նա այսպիսի հայտարարություն է անում, գեներալը պատասխանել է. «Իրականում այդպիսի խնդիր չկա»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---