Եվրամիությունը ցանկանում է նվազեցնել ռոմինգյան սակագները

Եվրամիությունը ցանկանում է նվազեցնել ռոմինգյան սակագները

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ շուտով մարդիկ ավելի քիչ գումար ծախսեն բջջային խոսակցությունների համար Եվրոպական Միության անդամ երկրներում ճամփորդելիս։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Եվրոպական միության անդամներն այսօր կողմ են քվեարկել այն առաջարկին, որ բջջային օպերատորները ռոմինգային զանգերի և կարճ հաղորդագրությունների համար պետք է զգալիորեն նվազեցնեն սակագները։

Եվրամիության անդամները ցանկանում են, որ 2014-ի հուլիսի 1-ից սկսած օպերատորները չկարողանան յուրաքանչյուր րոպեի համար ստանալ ավելի քան 15 ցենտ, SMS-ի համար՝ 5 ցենտ, իսկ ինտերնետի յուրաքանչյուր Մբ-ի համար 20 ցենտ։

Եթե այս նոր օրինագիծն ընդունվի, ապա յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն կունենա կնքել առանձին պայմանագիր ռոմինգյան սակագների համար։ Սակայն այս օրինագիծը կգործի միայն Եվրամիության անդամ երկրների համար։

Այսօր այս օրինագծին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի Արդյունաբերության, Հեռահաղորդակցության, Հետազոտության և Էներգիայի կոմիտեները։ Սակայն օրինագծի վերջնական ընդունման համար հարկավոր է, որ ամբողջ խորհրդարանը կողմ քվերակի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---