Հայերը հաղթել են արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթում

Հայերը հաղթել են արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-26-ը կայացած ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակիցները հաղթանակներով են վերադարձել, տեղեկացնում են ԱրմենՏելի մամլո ծառայությունից։

Բակուրիանիում Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվեցին Standart, Extreme և Monster անվանակարգերում: Standart անվանակարգում առաջին տեղը գրավեց Գարի Գասպարյանը, ով հանդես եկավ Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցեց Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավեցին Վրաստանի թիմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցեցին այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---