Ուսանողները կոչ են անում դադարեցնել հայատյաց քաղաքականությունը

PanARMENIAN.Net - «Արդարությաուն և ճանաչում» կոչերով այսօր ԵՊՀ-ից 1200 ուսանող երթ էին կազմակերպել դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Երթի նպատակն էր դատապարտել Ադրբեջանի կողմից վարած հայատյաց քաղաքականությունը, և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել խնդիրին:

«Երթը ինքնաբուխ է ստացել, քանի որ փետրվարի 23-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ալբերտ Ադիբեկյանը սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից: Դա պատճառ եղավ, որ ուսանողությունը իր ձայնը բարձրացնի այդ ամենաթողության դեմ», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Հարություն Ծատրյանը:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի դեսպանության ներկայացուցչի հետ: Նրանք քննարկեցին ուսանողների պահանջը, դիտարկեցին հարցը ոչ թե քաղաքական, այլ մարդու իրավունքների տեսանկյունից: Դեսպանությանն է հանձնվել ուսանողների նամակը, որը կոչ է նաև միջազգաին կառույցներին:

«Սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ՝ մարդու իրավունքների ոտնահարման: Ամեն օր հրադադարի խախտման հետևանքով մարդիկ են մահանում», - նշեց երթի մասնակից Հարություն Ծատրյանը:

ՄԱԿ-ի գրասենյակի առջև ուսանողները հայրենասիրական երգեր երգեցին, վանկարկեցին «Արդարություն և ճանաչում»: ՄԱԿ-ի գրասենյակից ուսանողներին խոստացան հեատագայւմ կրկին հանդիպել և այս թեմայով քննարկում կազմակերպել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---