Տիգրան Սարգսյանը հերքում է լուրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հակամարտության մասին

Տիգրան Սարգսյանը հերքում է լուրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հակամարտության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքում է լուրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հակամարտության և Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման խնդրի օգնությամբ քաղաքապետին վարկաբեկելու փորձերի մասին: «Տարոն Մարգարյանի և իմ դիրքորոշումներն այդ հարցում միասնական են. մենք դեմ ենք, որպեսզի մեր պուրակներում խանութներ կառուցվեն, այն էլ` մշտական հիմքերով: Ուստի մեր դիրքորոշումը հստակ է` դա ժամանակավոր է, և կրպակներն ապամոնտաժվելու են»,- հայտնել է վարչապետը լրագրողներին խորհրդարանում:

Նրա խոսքով` ինքը քննարկել է այդ խնդիրն ինչպես քաղաքապետի, այնպես էլ Հանրային խորհրդի հետ և կարող է վստահեցնել քաղաքացիներին, որ պուրակում կրպակներ չեն լինելու:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի «Հին Երևան» նախագծով, որն այժմ մշակման ավարտական փուլում է, պուրակում խանութներ նախատեսված չեն, և դրանց տեղադրումն այժմ ժամանակավոր բնույթ է կրում:

Ընդ որում, հարկ է նշել, որ վարչապետը չի մեկնաբանել Ինտերնետում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Մաշտոցի պուրակում խանութների տերերն արդեն 5-ից 20 տարով վարձակալության պայմանագրեր են կնքել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---