«Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելով մենք ոչինչ ոչ մեկին չենք ապացուցում, գտնում են երգիչները

«Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելով մենք ոչինչ ոչ մեկին չենք ապացուցում, գտնում են երգիչները

PanARMENIAN.Net - Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելով Հայաստանը ոչինչ չի ապացուցում, գտնում են հայ էստրադային երգիչներ Ալլա Լևոնյանը և Արսեն Գրիգորյանը (Մրո): Նրանց երկուսի խոսքով, ի սկզբանե դեմ են եղել, որ Հայաստանը մասնակցի այդ մրցույթին: «Եթե հաղթենք էլ, պետք չէ գնալ», մամլո ասուլիսում նշեց Ալլա Լևոնյանը: Երգչուհին նաև գտնում է, որ մրցույթն այդքան բարձր չէ, որքան ազգային սկզբունքները: Նա նաև նշեց, որ անընդհատ սահմաններում նրանք կրակ են արձակում հայ զինվորի վրա, և հերոսանում, իսկ մենք այդ պարագայում բարի և հանդուրժող ենք լինում:

Արսեն Գրիգորյանն էլ շեշտեց, որ մրցույթին մասնակցելը կենաց-մահու պայքար չէ, և չի կարելի շոու բիզնեսը հավասարեցնել ազգային արժանապատվության հետ: Նա նաև հատուկ շեշտեց, որ չի բոյկոտում Եվրատեսիլը, այլ նա դեմ է Բաքու գնալուն:

Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Այդ օրը հայ էստրադայի մի խումբ ներկայացուցիչներ հանդես եկան «Եվրատեսիլ 2012»-ը բոյկոտելու կոչով: «Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին: Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս», նշված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---