Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակը կառավարությունից պահանջել է պարզել օտարերկրացիների մեկնելու հանգամանքները

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակ Սաադ ալ-Քաթաթնին կառավարությունից պահանջել է պարզել հասարակական կազմակերպությունների ապօրինի ֆինանսական գործունեության մասին գործով մեղադրյալ օտարերկրացիների` Եգիպտոսից մեկնելու հանգամանքները:

«Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այդ մարդկանց թույլ են տվել մեկնել: Մարտի 11-ին խորհրդարանը հատուկ լսումներ կանցկացնի, որոնց կկանչվի վարչապետ Քամալ ալ-Գանզուրին»,- ասել է ալ-Քաթաթնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---