Կոնվերս Բանկի «Երևան» ժամկետային ավանդի ակցիայի շրջանակում 5 ավանդատուներ շահեցին ոսկե ձուլակտորներ

Կոնվերս Բանկի «Երևան» ժամկետային ավանդի ակցիայի շրջանակում 5 ավանդատուներ շահեցին ոսկե ձուլակտորներ

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում կայացավ «Երևան» ժամկետային ավանդի խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահեցին 5 գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, խաղարկությունը կազմակերպվել էր վիճակահանության սկզբունքով, որին մասնակցում էին «Երևան» ավանդ ներդրած բոլոր հաճախորդները: «Երևան» ժամկետային ավանդը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերի 10-ին և նվիրված էր Էրեբունի-Երևանի տոնին:

Ակցիայի շրջանակներում ավանդատուներին տրվել էր ոչ միայն ոսկու ձուլակտորների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն, այլև առանց տարեկան սպասարկման վարձի տրամադրվել էին տարբեր քարտատեսակներ:

Մարտի 1-ից «Երևան» ավանդին փոխարինելու է եկել նոր` «Արև» ավանդային ակցիան: Սա ժամկետային ավանդային ակցիա է, որը հնարավորություն է տալիս ընդունելու ավանդներ ՀՀ դրամով` 12 ամիս ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով և տոկոսների ժամկետի վերջում վճարմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---