Հայաստանն առաջին երկիրն է, որը FAO-ի հետ կնքել է 2012-2015թթ. երկրի գերակայությունների ծրագրի համաձայնագիր

Հայաստանն առաջին երկիրն է, որը FAO-ի հետ կնքել է 2012-2015թթ. երկրի գերակայությունների ծրագրի համաձայնագիր

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին երկիրն է դարձել, որի հետ ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) կնքել է 2012-2015թթ. երկրի առաջնահերթությունների ծրագրի իրագործման համաձայնագիր: Այդ մասին մարտի 6-ին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, փաստաթուղթը ստորագրվել է ոչ պաշտոնական խորհրդատվական ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Բուդապեշտում 2012-ի հունվարի 26-27-ը: «FAO-ն դրական է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որի արդյունքը դարձել է այդ փաստաթղթի ստորագրումը»,- ասել է նա և հավելել, որ այսօրվա դրությամբ Հայաստանը FAO-ի հետ իրագործում է մի քանի երկարաժամկետ ծրագրեր, ինչպես նաև ծրագրեր, որոնք կրում են հետազոտական բնույթ:

Պողոսյանը հաղորդել է նաև, որ FAO պատվիրակության ներկայացուցիչների հերթական այցի մասին պարզ կլինի ընթացիկ տարվա ապրիլին հերթական համաժողովում այդ միջազգային կազմակերպության նոր կառույցի հաստատումից հետո, որն այս անգամ տեղի կունենա Բաքվում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---