Հայաստանում չկան մասնավոր թոշակային ֆոնդեր օրենսդիր դաշտի անպատրաստ լինելու պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ օրենսդիր դաշտը դեռևս լիովին պատրաստ չէ, ուստի երկրում դեռևս գրանցված չեն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ: Նման կարծիք PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» տնօրեն Ռոզա Կիապպեն: «Նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը շատ բարդ գործընթաց է, սակայն Հայաստանը ներդնում է առավելագույն ջանքեր երկրում դրանք իրականացնելու համար»,-ընդգծել է նա: Նա կարևորել է «Կենսաթոշակային համակարգի մասին տեղեկատվական կենտրոնի» աշխատանքը, որն ուղղված է ոլորտում փոփոխությունների մասին հասարակության տեղեկացվածությանը:

Ռոզա Կիապպեն նաև հավելել է, որ բարեփոխումներում ներգրավված բոլոր պետական կառույցների և միջազգային խորհրդատուների համալիր աշխատանքն այս փուլում ուղղված է օրենսդրության լրամշակմանը կենսաթոշակային համակարգը օպտիմալ վիճակի հասցնելու համար:

Այս առնչությամբ նա հավելել է, որ կենսաթոշակային համակարգի ներդրումը ձգձգվում է, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում լիարժեքորեն չի գործում անհատական թոշակային հաշվեհամարների հաշվառման համակարգը: Մասնագետների կարծիքով այս էլեմենտը համարվում է կենսաթոշակային բարեփոխումների, այսպես կոչված «սիրտը» և ավարտին կհասցվի 2013թ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը»`«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք ՀայաստանիՀանրապետության բուհերի ուսանողների համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---