Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը շարունակում են փակ մնալ

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը շարունակում են փակ մնալ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ մարտի 6-ի` ժամը 17.45-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածները և Ծաղկաձորի հատվածը:

Դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Փակ է նաև Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Կապան-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհով:

Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---