Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գներն աճում են չորեքշաբթի օրն այն բանից հետո, երբ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալները ցույց են տվել երկրում բենզինի պաշարների նվազումը, վկայում են բորսաների տվյալները:

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը 08:35-ի դրությամբ (երևանյան ժամանակով) ավելացել է 0,4 դոլարով կամ 0,38%-ով` մինչև 105,1 դոլար մեկ բարրելի դիմաց: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,34 դոլարով կամ 0,28%-ով` մինչև 122,32 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---