Ալեն Ժյուպեն վստահ չէ, որ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել միջազգային հանրության հետ

Ալեն Ժյուպեն վստահ չէ, որ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել միջազգային հանրության հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն վստահ չէ, որ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել միջազգային հանրության հետ և կոչ է անում խստորեն կիրառել պատժամիջոցները, խուսափելու համար խնդրի ռազմական լուծումից, ասել է նախարարը iTele հեռուստաալիքի եթերում:

«Ես հոռետեսորեն եմ վերաբերվում երկխոսության վերսկսման հնարավորությանը: Ես գտնում եմ, որ Իրանը շարունակում է երկակի խաղը, ուստի մենք պետք է չափազանց խիստ լինենք պատժամիջոցների կիրառման հարցում»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Իսրայելում շարունակվում է քննարկվել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը:

«Մենք պետք է Իսրայելի ուշադրությունը հրավիրենք նրա վրա, ինչ ես համարում են նման գործողությունների անհամար հետևանքներ»,-ասել է նախարարը:

ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «վեցնյակի» անունից նամակ է հղել Իրանին՝ առաջարկելով վերսկսել բանակցությունները Իրանի միջուկային հարցի շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---