Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 44-րդ հորիզոնական

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 44-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է 2012 թվականի առաջին վարկանշային աղյուսակը: Սերբիայի (0:2) և Կանադայի (3:1)հավաքականների հետ անցկացրած ընկերական խաղերից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 44-րդ տեղը: Հայաստանի ընտրանին իր հաշվին ունի 601 միավոր:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան նույնպես նահանջել է 9-րդ հորիզոնական 1062 միավորով, Դանիան՝ 11-րդ 1025 միավորով, Չեխիան զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը 762 միավորով, Բուլղարիան բարձրացել է 85-րդ տեղը 406 միավորով, իսկ Մալթան` 148- րդ հորիզոնականը 152 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1561 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1379 միավորով, եռյակը եզրափակում է Գերմանիան 1332 միավորով,

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---