«Եվրատեսիլ 2012». Հայաստանն անիմաստ քննարկումների առարկա դարձավ, գտնում է Dorians-ի պրոդյուսերը

«Եվրատեսիլ 2012».  Հայաստանն անիմաստ քննարկումների առարկա դարձավ, գտնում է Dorians-ի պրոդյուսերը

PanARMENIAN.Net - “Dorians” խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը զարմացած չէ, որ այս տարի Հայաստանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին: Վահագնը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որոշումը սխալ կամ ճիշտ չի համարում, որովհետև այդ հարցում շատ նրբություններ կան: Ըստ նրա, պետք էր ի սկզբանե հրաժարվել մրցույթին մասնակցելուց, իսկ այսպես Հայաստանը անիմաստ կերպով քննարկման առարկա դարձավ ուրիշ երկրներում: “Dorians” խումբը ցանկանում էր այս տարի մրցույթում մասնակցել, և հանրության դատին էր ներկայացրել This is our world երգը: Խմբի պրոդյուսերը դեռ չգիտի, կպայքարի ՞ խումբը եկող տարի մրցույթին ներկայանալու համար, թե ոչ:

Հիշեցնենք, որ հայ էստրադային երգիչները բոյկոտում են մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու: Փոխարենը մի քանի օտարազգիներ ցանկանում են ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:

Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---