Բակո Սահակյան. Տոն, որը միշտ մեզ հետ է 8 մարտի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա գրել է, որ սա անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու գեղեցկության տոն է, տոն, որը միշտ մեզ հետ է, և նշում ենք անհուն սիրով ու ջերմությամբ: «Այսօր մեր հոգու ակնածանքն ու խոնարհումն ենք բերում ձեզ` հերոսական Արցախի հերոս կանայք, ձեզ, որ կանգնած եք եղել տղամարդկանց կողքին մեր ժողովրդի համար օրհասական պահին, և կանգնած եք այսօր ու մեզ հետ միասին կերտում եք հայրենի երկրի ապագան, կիսում փորձությունների դառնությունն ու հաղթանակի բերկրանքը: Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ ու երախտապարտ: Այս պայծառ ու լուսավոր տոնին մաղթում եմ, որ միշտ ուրախությամբ ու ջերմությամբ ճառագեն ձեր հոգիները, ձեր ընտանիքները լինեն հաջող ու բարեկեցիկ, հարազատները` առողջ ու երջանիկ, հայրենիքը` խաղաղ ու բարգավաճ: Մենք կանենք ամեն բան, որպեսզի հնարավորինս թեթևացնենք ձեր հոգսերը, բարելավենք ձեր կենսապայմանները, օգնենք ձեզ լինել միշտ գեղեցիկ ու հմայիչ, պաշտպանված ու ապահով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք, սիրելի արցախուհիներ»,- նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |