Մոսկվայի շրջակայքում գնացքի տակ է ընկել ջազ կատարող Սմբատ Մելքոնյանը

Մոսկվայի շրջակայքում գնացքի տակ է ընկել ջազ կատարող Սմբատ Մելքոնյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայի շրջակայքում գնացքի տակ է ընկել 16-ամյա ջազ կատարող Սմբատ Մելքոնյանը, հայտնում է Life News-ը:

Ականջակալներում բարձր երաժշտության պատճառով տղան չի լսել մոտեցող գնացքի մեքենավարի ազդանշանը: Բախումից Սմբատը 6 մետր հեռավորության վրա ա նետվել: Բախումը մահացու է եղել:

Երիտասարդ կատարողը հայտնի էր երիտասարդության շրջանում:

Անցորդների խոսքով, տղան անցնում էր երկաթգծերով և չի նկատել մոտեցող էլեկտրագնացքը:

Մահվան առնչությամբ փորձաքննություն է իրականացվում: Սմբատը սովորում էր դպրոցում և երազում կյանքը նվիրել ստեղծագործելուն: Սակայն դժբախտ պատահարը ընդհատեց երիտասարդի կյանքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---