Coca-Cola-ն և PepsiCo-ն կփոխեն իրենց ըմպելիքների բաղադրատոմսերը

Coca-Cola-ն և PepsiCo-ն կփոխեն իրենց ըմպելիքների բաղադրատոմսերը

PanARMENIAN.Net - Coca-Cola և PepsiCo ընկերությունները կփոխեն իրենց ըմպելիքների բաղադրատոմսերը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դա արվում է արտադրանքներում կանցերոգենների պարունակության մասին գնորդներին նախազգուշացնելու անհրաժեշտությունից խուսափելու համար: Coca-Cola-ն և PepsiCo-ն միասին զբաղեցնում են ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների շուկայի գրեթե 90 տոկոսը: Ընկերությունների ներկայացուցիչների հավաստիացմամբ, բաղադրատոմսի փոփոխությունները չեն ազդի համի վրա:

Փոփոխությունները կապված են Կալիֆորնիա նահանգի նոր օրենքի հետ, որը կոկա-կոլայի և պեպսի-կոլայի կարամելային գունավորիչի մեջ օգտագործվող 4-մեթիլիմիդազոլը դասել է կանցերոգենների շարքը: Կոկա-կոլան դիմել է կարամելի մատակարարներին՝ խնդրելով փոխել պատրաստման ընթացքը, որպեսզի արդյունքում այդ նյութն ավելի քիչ գոյանա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---