10 մարտի 2012 - 17:54 AMT
Մարտի 10-ին հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են

Մարտի 10-ի` ժամը 17.30-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Մարտի 10-ին` կատարված մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Սաստիկ բուքի և վատ տեասանելիության պատճառով դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը:

Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: