ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐԸ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱԷԿ-ԻՆ, ԱՍԵԼ Է ԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Մեղրիի սահմակետում հայ մաքսայինները Իրան մատակարարվող մետաղի ջարդոնի մեջ վերջերս հայտնաբերել են մեծ ռադիոակտիվ ճառագայթում ունեցող աղբյուր: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային եւ ռադիացիոն անվտանգության տեսչության պետ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ աղբյուրը վնասազերծվել է, միջադեպի մասին տեղեկացվել է ՄԱԳԱՏԷ-ն: Ներկայումս հայ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ եւ Ռուսաստանյան Դաշնության ատոնային էներգիայի նախարարության աջակցությամբ ուսումնասիրում են այդ աղբյուրի արտադրության տեղն ու ժամանակը: Ընդսմին, ինչպես նշել է Մարտիրոսյանը, հայտնաբերված աղբյուրն որեւէ առնչություն չունի Հայկական ատոմակայանի հետ: Նրա ենթադրությամբ` աղբյուրը կարող էր Հայաստան ներկրվել Վրաստանից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---