ԶԵԱԲ-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին» 10 մլն դոլար կհատկացնի ՓՄՁ վարկավորման համար12 մարտի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և Զարգացման եվրասիական բանկը փոքր և միջին ձեռնարկատիրությանը 10 մլն դոլարի չափով ֆինանսավորելու համար վարկային համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը Երևանում ստորագրել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը, իսկ ԶԵԱԲ կողմից` վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան: «Մեր բանկը շարունակում է ակտիվորեն մշակել միջազգային հարաբերություններ, և այսօր մենք վարկային համաձայնագիր ենք ստորագրում ՓՄՁ ֆինանսավորման համար»,- ասել է Խանդկարյանը` հավելելով, որ աջակցությունը ՓՄՁ զարգացմանը բանկի համար առաջնահերթ ուղղություն է, և «ցանկացած տնտեսության զարգացման ողնաշարն է»: Խանդկարյանը հաղորդել է նաև, որ դրանով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» համագործակցությունը ԶԵԱԲ հետ չի ավարտվում, քանի որ բանկը ԶԵԱԲ հետ բանակցություններ է վարում նաև առևտրային ֆինանսավորման զարգացման վարկային գիծ բացելու, ինչպես նաև էներգախնայող նախագծերի վարկավորման ֆոնդեր ստանալու համար: Դմիտրի Ժուրբան իր հերթին հավելել է, որ ԶԵԱԲ-ն ընդլայնում է իր համագործակցությունը Հայաստանի ֆինանսական ոլորտի հետ. երկրում ԶԵԱԲ աշխատանքի մեկնարկից ի վեր այդ հատվածին 50 մլն դոլար է ուղղվել: «Ես երջանիկ եմ, որ շարժումը չի դադարում, և մենք շփման նորանոր կետեր ենք գտնում»,- ընդգծել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |