16 խաղաղ աֆղանցիների գնդակահարումը կարող է ձախողել Վաշինգտոնի և Քաբուլի միջև համաձայնագրի ստորագրումը

16 խաղաղ աֆղանցիների գնդակահարումը կարող է ձախողել Վաշինգտոնի և Քաբուլի միջև համաձայնագրի ստորագրումը

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն անսպասելի ժամանել է Աֆղանստան: Գերմանիան Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի մեծությամբ երրորդ մասնակիցն է: Մերկելի այցը տեղի է ունենում սկանդալի ֆոնին, որը հրահրվել է 16 խաղաղ բնակիչների գնդակահարությամբ, որը կիրակի օրը կատարել է ամերիկացի զինվորը: Զինվորականը, անցնելով տնից տուն, սպանել է իրեն հանդիպած բոլոր աֆղանացիներին:

«Միջազգային ուժերը ցավակցություն են հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք խոստանում ենք քաջարի աֆղան ժողովրդին կատարել միջադեպի արագ և մանրազնին հետաքննություն»,- հայտարարել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Կարստեն Յակոբսոնը:

Ինչպես ասում են աֆղանական իշխանությունների ներկայացուցիչները, այս միջադեպը կարող է ձախողել Վաշինգտոնի և Քաբուլի միջև համաձայնագրի ստորագրումը, որի համաձայն ԱՄՆ զորքերը կարող էին Աֆղանստանում մնալ երկար տարիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---