Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ որոշ օտար պետություններ զինում են իրենց

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտնում են, որ որոշ օտար պետություններ օգնում են իրենց զինել սեփական մարտական ստորաբաժանումները, երկուշաբթի օրը հաղորդում է Reuters գործակալությունը:

Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչ Ջորջ Սաբրան հաղորդել է, որ ընդդիմությունը հատուկ համակարգման բյուրո է ստեղծել, որը զենք է մատակարարում Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող մարտիկներին` օգտվելով օտար երկրների օգնությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սաբրան նշում է, որ խոսքը գնում է այսպես կոչված «Ազատ սիրիական բանակի» (ԱՍԲ) մասին, որը համարվում է ՍԱԽ զինված թևը: Այդ ջոկատները կազմավորվել են անցյալ տարվա աշնանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---