«Չենք լռելու». Փլուզվել է Մոզրովի քարանձավը (Վիդեո)

«Չենք լռելու». Փլուզվել է Մոզրովի քարանձավը (Վիդեո)

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնաց «ձայն բարբառոյ անապատի»:

«Լավ կլիներ, որ հայրենի իշխանությունները, 100 միլիոն դրամ արժողությամբ զուգարանների հաշվին սեփական ընտանիքների հարստությունը դիզելու հետ մեկտեղ, ժամանակ առ ժամանակ հիշեին, որ այժմ իրենց է վստահված մեր հայրենիքի բնության հուշարձանների պահպանումը: Մոզրովի փլուզումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ, ինչպես Կաթողիկոսը որևէ գործ չունի, իր իսկ խոսքերով «էդ սարերում գտնվող վանքերի հետ», այդպես էլ պետությունը որևէ գործ չունի մեր բնության պահպանման հետ»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---