Օբամայի վարկանիշը պատմական մինիմումի է հասել

Օբամայի վարկանիշը պատմական մինիմումի է հասել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը պատմական մինիմումի է հասել: Այդպիսին են New York Times և CBS News-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները: Նախագահի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 41 տոկոսը (փետրվարին այդ ցուցանիշը կազմում էր 50 տոկոս): Սա ամենացածր արդյունքն է այդ հարցման անցկացման ընթացքում` սկսած Օբամայի 2009թ. նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակվանից:

Նախագահի աշխատանքը բացասական է գնահատում ամերիկացիների 47 տոկոսը: Չի կողմնորոշվել 12 տոկոսը: Ամերիկացիների մեծամասնությունը (26 տոկոս) երկրի գլխավոր խնդիրն են համարում տնտեսության վիճակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---