Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կողմ է Սիրիայում իրավիճակի դիտարկման մեխանիզմի մշակմանը

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կողմ է Սիրիայում իրավիճակի դիտարկման մեխանիզմի մշակմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայում տիրող իրավիճակի դիտարկման մեխանիզմների մշակման օգտին՝ այդ երկրում հրադադարի ռեժիմը գործարկելու համար, երեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌՒԱ Նովոստին: «Ես կոչ եմ անում, որ բոլորը պետք է կենտրոնանան դիտարկման մեխանիզմների մշակման վրա՝ որպես հրադադարի ռեժիմի գործարկման պրակտիկ գործիք: Մենք այս հարցում մեծ հույսեր ենք կապում Քոֆի Անանի առաքելության հետ»,- ասել է նա ֆիլիպինցի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով կայացած մամլո ասուլիսում:

Նա բացատրել է, որ անկախ դիտարկումն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի սիրիական հակամարտության երկու կողմերն իմանան, որ նրա նկատմամբ, թե ինչպես են նրանք կատարում հրադադարի պահանջները, անկախ դիտում է տարվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---