ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունում կհարգեն Լև Կուլիջանովի հիշատակը

ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունում կհարգեն Լև Կուլիջանովի հիշատակը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության Սպիտակ դահլիճում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի կինոռեժիսոր, ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար Լև Կուլիջանովի հիշատակի երեկոն:

Երեկոյի ծրագրում կլինի «Լև Կուլիջանով: Երբ ծառերը մեծ էին» փաստագրական ֆիլմի ցուցարդությունը:

Երեկոյին կմասնակցեն վարպետի ընկերները, գործընկերները, աշակերտները:

Երեկոն կվարի կինոռեժիսոր Անդրեյ Էշպայը, հաղորդում է Miasin.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---