Եգիպտոսի խորհրդարան. Իսրայելը եգիպտացիների գլխավոր թշնամին է

PanARMENIAN.Net - Եգիպտական խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վտարել Կահիրեից Իսրայելի դեսպան Յակով Ամիթին և դադարեցնել Իսրայելից բնական գազի մատակարարումը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Al-Jazeera գործակալությունը:

Առաջարկությանը կողմ է հանդես եկել պատգամավորների մեծամասնությունը, ինչը զարմանալի չէ, քանի որ վերջին ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնություն է կազմում «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը:

Associated Press գործակալությունը, իր հերթին հաղորդում է, որ եգիպտական հռչակագրի տեքստն ավելի կոպիտ է հնչում. «Եգիպտոսը երբեք չի լինի Իսրայելի օգնականն ու դաշնակիցը, քանի որ իրականում Իսրայելը եգիպտացիների գլախավոր թշնամին է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---