Իրանի` «վեցնյակի» հետ բանակցությունները տեղի կունենան առաջիկայում

Իրանի` «վեցնյակի» հետ բանակցությունները տեղի կունենան առաջիկայում

PanARMENIAN.Net - Միջուկային ծրագրի խնդրի լուծման առնչությամբ Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենան առաջիկայում, IRNA գործակալության տվյալներով երեքշաբթի հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ նամակագրությունում, Իրանի անունից պատրաստակամություն է հայտնել բանակցելու միջնորդ «վեցնյակի» հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այն մասին, թե կոնկրետ երբ և որտեղ կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ որպես անցկացման վայր` առաջարկվել է Ստամբուլը:

Փետրվարի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ բանակցությունները կարող են վերսկսվել ապրիլին, և Թուրքիան պատրաստ է հյուրընկալել դրանք:

ԱՄՆ և արևմուտքի այլ երկրներն Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է` նշելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և ուղղված է բնակչությանը լրացուցիչ էլեկտրաէներգիայով ապահովելուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---