«Ջոն Քարտեր» ֆիլմը կարող է դառնալ ամենախոշոր ձախողումը վերջին 3 տասնամյակում

«Ջոն Քարտեր» ֆիլմը կարող է դառնալ ամենախոշոր ձախողումը վերջին 3 տասնամյակում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան քննադատները չեն գթում «Ուոլթ Դինսեյ» կինոստուդիայի պրեմիերան՝ «Ջոն Քարտեր» ֆիլմը: «Ուալ-Ի», «Նեմոյի որոնումներում» սիրված անիմացիոն ֆիլմերի ստեղծող ռեժիսոր Էնդրյու Սթենտոնն այս անգամ որոշել է փորձել իրեն նոր ժանրում՝ գիտական անիմացիոն ֆանտաստիկայում՝ ծախսելով նախագծի վրա ավելի քան 350 մն դոլար: Բայց «Ջոն Քարտերին» նույնպիսի ձախողում են կանխագուշակում, ինչպես և Մայքլ Չիմինոյի «Դրախտի դարպասները» ֆիլմին (1980), որը կասսային տապալման յուրօրինակ ռեկորդակիր է:

«Ջոն Քարտերի» սցենարը հիմնված է Էդգար Ռայս Բերոուզի «Մարսյան պատերազմներ»-«Մարսի արքայադուստր» եռագրության առաջին գրքի վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---