ՀԱՅԱՍՏԱԸՆ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական ընկերությունները կարող են մասնակցել Իրաքի հետպատերազմյան վերականգնմանը: Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության այսօրվա հայտարարությունում: Հայտարարության համաձայն` «Հայաստանի ձեռներեցները կարող են ինչպես ուղղակիորեն աշխատել Իրաքի պետական եւ մասնավոր ընկերությունների հետ, այնպես էլ համագործակցել միջազգային կազմակերչպությունների հետ, հանդես գալ որպես ենթակապալառուներ ԱՄՆ կառավարության պայմանագրերի շրջանակներում կամ ծառայել որպես մատակարարողներ դաշնային ուժերին»: Հայտարարությունում ընդգծվում է, որ Իրաքի վերականգնման ծրագրերի կատարման համար արտասահմանյան ընկերությունները պետք է պայմանագիր կնքեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ինժեներային կորպուսի հետ: Ընկերությունները, որոնք մտադիր են Իրաքում զբաղվել փոքր եւ միջին բիզնեսով` պետք է Իրաքի ցանկացած բանկում ներդնեն 100 հազար ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---