Ամերիկյան փորձագետը պարզել է Իրանում միջուկային փորձարկումների անցկացման վայրը

Ամերիկյան փորձագետը պարզել է Իրանում միջուկային փորձարկումների անցկացման վայրը

PanARMENIAN.Net - Միջուկային զենք չտարածելու ոլորտում ամերիկյան փորձագետը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իրեն հաջողվել է Փարչինի ռազմական օբյեկտի շենքերից մեկում փորձնական պայթյունների անցկացման համար օգտագործվող կամ օգտագործված խցիկ հայտնաբերել:

Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր Դևիդ Օլբրայթն ասել է, որ ինքն ուսումնասիրում էր կոմերցիոն արբանյակային նկարահանումները և Փարչինում հայտնաբերել է համեմատաբար ոչ մեծ և մեկուսացված հարթակում տեղակայված մի կառույց, որը համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 2011թ. նոյեմբերի զեկույցում ներկայացված նկարագրությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---