Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ սպասվում է արևային փոթորիկ

Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ սպասվում է արևային փոթորիկ

PanARMENIAN.Net - Կոլորադոյում NOAA տիեզերական եղանակի տեսության կենտրոնի մասնագետներն անհնագստացած են նրանով, որ Արևի վրա բռնկումը կարող է խանգարել 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի անցկացմանը:

Գիտնականների տագնապն առաջացնում է Advanced Composition Explorer (ACE) արբանյակի մաշված վիճակը, որը նախօրոք նախազգուշացնում է Երկրին բարձր էներգետիկ մասնիկների հոսքի մոտենալու մասին, հաղորդում է rnd.cnews.ru-ն:

Անգլիացի ֆիզիկոս Ալան Վուդվարդը կարծում է, որ օլիմպիական խաղերի շրջանին լինելու է ռեկորդային արևային ակտիվություն, որը սովորաբար հանգեցնում է հզոր արևային բռնկումների: Էներգիայի այդ հսկայական արտանետումները կարող են հավասարազոր լինել 160 մլրդ մեգատոննա տրոտիլի և խափանումներ առաջացնել էլեկտրական սարքերում:

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Լոնդոնի օլիմպիադայի կազմակոմիտեն դեռ չեն մեկնաբանել Վուդվարդի տագնապալի կանխատեսումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---