Բագրատյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞վ է ճիշտ՝ օդանավակայանը, թե «Արմավիան»

Բագրատյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞վ է ճիշտ՝ օդանավակայանը, թե «Արմավիան»

PanARMENIAN.Net - Հայաստանում սարսափելի թանկ օդանավակայան է և դա միակ պատճառն է, թե ինչու հայությունը չի այցելում Հայաստան, գտնում է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անընդունելի է համարում, որ Երևանից Մոսկվա մեկնելու համար 550 դոլար է հարկավոր:

«Երկու մենաշնորհատեր իրար դեմ են ելել ու չգիտես, թե ով է ճիշտ: Այդ ընկերությունների հաստատած գներն անընդունելի են»,-ասել է նա մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի ու ազգային ավիափոխադրող «Արմավիայի» միջև ստեղծված իրավիճակը, որոնք չեն կարողանում պայմանավորվել հաշվարկային սակագների մասին: Ըստ նրա, այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկը՝ «Արմավիան», չգիտես ինչու, մենաշնորհ ունի որպես ազգային ավիափոխադրող, մյուս կողմից մենաշնորհ ունի նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որը 8-9 անգամ բարձրացրել է գները:

Ինչպես նշել է Հրանտ Բագրատյանը, եթե այդ երկու սուբյեկտները մենաշնորհ չունենային, կշահեր ավիացիան ընդհանուր առմամբ, և կաշխատեր «Էրեբունի» օդանավակայանը: «Էրեբունիից թռիչքներ չեն կատարվում, քանի որ «Զվարթնոցը» դեմ կլիներ դրան»,-հավելել է նա: Ընդ որում, նա չբացառեց «Արմավիայի» սնանկության հնարավորությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---