ashakert.am-ը նոր միջոց է կառավարությանը դիմելու համար

ashakert.am-ը նոր միջոց է կառավարությանը դիմելու համար

PanARMENIAN.Net - Գործարկվել է դպրոցական նոր պորտալ՝ ashakert.am-ը։ Պորտալը նպատակ ունի աշակերտական խորհրդներին և ուսուցիչներին հնարավորություն տալ կրթական գործընթացների մասին կառավարության որոշումներում արտահայտել իրենց տեսակետը։ «Կայքում աշակերտները և ուսուցիչներն ունեն իրենց անձնական էջերը։ Կարող են մասնակցել պորտալի ֆորումի քննարկումներին և ստեղծել նոր քննարկումներ։ Կարող են հղել հարցեր պետական մարմիններին։ Այս պահի դրությամբ մենք բանակցել ենք արդեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կրթության և գիտության նախարարության և Ազգային ժողովի հետ։ Մյուս մարմինների հետ նույնպես կնքելու ենք փոխըմբռնման հուշագրեր, որպեսզի յուրաքանչյուր պետական մարմին ունենա երեխաների ուղարկած հարցերով զբաղվով պատասխանատուներ»,-ասաց կայքի նախաձեռնող «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպությունից կայքի պատասխանատու Նարինե Լևոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում։

Ըստ նրա՝ կայքը նպատակ ունի նաև նպաստել աշակերտական խորհուրդների՝ որպես մարմնի կայացմանը։

Կայքը առայժմ փորձարկման փուլում է, որում ընդգրված է դեռևս 30 դպրոց՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից։

Նախագծի արժեքը կազմում է 60 000 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի կողմից (ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամ)։ PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, հիմնադրամի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը պարզաբանեց. «Բացի կայքի նախագծումից իրականացվել է նախագծի տեղեկատվական քարոզարշավ դպրոցներում, ինչպես նաև կայքից օգտվելու կաննոների մի շարք դասընթացներ են անցկացվել աշակերտների և ուսուցիչների համար»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---