Սերգեյ Լավրովը Մերձավոր Արևելքում կատարվողը չի համարում երրորդ համաշխարհային պատերազմ

Սերգեյ Լավրովը Մերձավոր Արևելքում կատարվողը չի համարում երրորդ համաշխարհային պատերազմ

PanARMENIAN.Net - Հանդես գալով խորհրդարանականների առաջ Պետդումայում խորհրդարանական ժամի ընթացքում՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի համաձայնվել ՌԼԴԿ պատգամավոր Յան Զելինսկու կարծիքի հետ, ով Մերձավոր Արևելքի վերջին դեպքերը համարել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: «Այն, որ մենք զենք ենք վաճառում Սիրիային, պետք է արտաքին սպառնալիքներից երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը չի վաճառում միջոցներ, որոնք կարելի է կիրառել ցուցարարներին դիմակայելու համար: Լավրովը նշել է, որ ԱՄՆ հեղինակությանը հարվածելը չպետք է նպատակ դառնա ՌԴ համար: «Մենք պետք է ամրապնդենք մեր հեղինակությունը, իսկ ԱՄՆ հեղինակությունը չի ամրապնդվել Իրաքից երկրի դուրս գալուց հետո, չի ամրապնդվել Լիբիայի դեպքերից հետո»,- նշել է Լավրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---