Իտալիան փակում է Դամասկոսում իր դիվանագիտական ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Իտալիան հայտարարել է այն մասին, որ փակում է Դամասկոսում իր դեսպանատունը և ետ է կանչում իր դիվանագետներին: Այդպիսով Իտալիան ցույց է տալիս, որ չի ընդունում սիրիական իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները ընդդիմության նկատմամբ, հայտնում է BBC-ն: Հռոմը նման քայլի է դիմում անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ` ցերեկը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում զինված ապստամբության արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---