ԱՄՆ առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը սկսել է Google նկատմամբ հետաքննություն

ԱՄՆ առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը սկսել է Google նկատմամբ հետաքննություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը հետաքննություն է սկսել Google նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանքով: Հետաքննության համար առիթ է դարձել Google բջջային որոնման համակարգը՝ տեղադրված Apple-ի iPhone-ների և iPad-ների վրա:

Google մրցակիցները, այդ թվում Microsoft կորպորացիան, հայտարարում են, որ ընկերությունների համաձայնությունը սահմանափակում է մրցակցությունը, հաղորդում է gazeta.ru-ն:

Վերլուծաբաններն ասում են, որ Google-ը ձգտում է ավելացնել շահույթը բջջային հեռախոսների համար գովազդի շուկայում, որի հետ կապված օգտագործում է ինտերնետ-որոնման ոլորտում մենաշնորհային դիրքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---