ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է 3,213 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - 2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է 3 մլն 213 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել է մարդահամարի տվյալները, ըստ որի` 2 մլն 66 հազար մարդ, բնակչության ամբողջ թվաքանակից (64,3%), բնակվում է քաղաքներում, իսկ 1 մլն 146 հազարը (35,7%)` գյուղի բնակիչներ են: Հայաստանի մայրաքաղաքում բնակվում է 1 մլն 103,5 հազար մարդ: Ողջ բնակչության թվից 1 մլն 542 հազարը տղամարդիկ են, 1 մլն 671 հազարը` կանայք: Հանրապետության աշխատունակ բնակչությունը 1 մլն 935 հազար մարդ է (60,2%): Բնակչության 99,1 տոկոսը Հայաստանի քաղաքացի են, 0,4 տոկոսը` քաղաքացիություն չունեն, 0,2 տոկոսը` Ռոսաստանի քաղաքացիություն ունեն, 0,1 տոկոսը` Վրաստանի քաղաքացիներ են, եւ 0,2` օտարերկրյա քաղաքացիություն ունեն: Ազգային կազմով հանրապետությունում 97,89 տոկոսը հայեր են, 1,26 տոկոսը` եզդիներ, 0,45 տոկոսը` ռուսներ, 0,1 տոկոսը ասորիներ, 0,04 տոկոսը` ուկրաինացիներ, 0,04 տոկոսը` քրդեր, 0,03 տոկոսը` հույներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---