Աֆղանստանի ԶՈւ. Քանդահարի սպանդին մասնակցել են ԱՄՆ մի խումբ զինվորականներ

Աֆղանստանի ԶՈւ. Քանդահարի սպանդին մասնակցել են ԱՄՆ մի խումբ զինվորականներ

PanARMENIAN.Net - Աֆղանստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Շիր Մոհամեդ Քարիմին հայտարարել է, որ Քանդահար նահանգում մարտի 11-ին խաղաղ բնակչության կանխամտածված սպանությանը մասնակցել է ոչ թե մեկ զինծառայող, այլ ԱՄՆ մի խումբ զինվորականներ, իսկ սպանությունը ծրագրված և կանխամտածված բնույթ է ունեցել:

Ըստ Մոհամեդի, նա բազմիցս է դիմել ԱՄՆ հրամանատարությանը՝ խնդրելով հանդիպում թույլ տալ այն սերժանտի հետ, որն, ըստ ՆԱՏՕ-ի վարկածի, միայնակ սպանել է խաղաղ աֆղանցիներին, սակայն մերժում է ստացել:

Սպանդի զոհերի հարազատները պատմել են, որ ամերիկացիների գործողություններին մասնակցել է նաև ավիացիան՝ ռազմական ուղղաթիռները, որոնց օգնությամբ էլ մարդասպանները եկել են դեպքի վայրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---