Յոզեֆ Բլատեր. 2014-ի աշխարհի առաջնության անցկացման համար ՖԻՖԱ-ի բոլոր պահանջները կկատարվեն

Յոզեֆ Բլատեր. 2014-ի աշխարհի առաջնության անցկացման համար ՖԻՖԱ-ի բոլոր պահանջները կկատարվեն

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պատմել է, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը տվել է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության համար պարտականությունների կատարման երաշխիքներ:

«Մենք լավ հանդիպում ենք անցկացրել և հանգել համաձայնության այն հարցում, որ ՖԻՖԱ-ն և Բրազիլիան պետք է միասին աշխատեն, որպեսզի անցկացնեն պատմության մեջ լավագույն առաջնություններից մեկը»,- ասել է նա, հաղորդում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---