Ամենաշատ «Հայակ»-ը ստացավ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը 19 մարտի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը մարտի 18-ին` Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությանը, հաղթեց երեք անվանակարգերում: Յուրի Հարությունյանը հաղթեց «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում, ֆիլմի գլխավոր դարասանուհուն մարմնավորած Աննա Էլբակյանը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Ժյուրին գնահատեց նաև Ֆիլմի սցենարը և «Հայակ»-ի արժանացրեց նաև Առնոլդ Աղաբաբովին և Զորայր Խալափյանին: Ֆիլմի օպերատորը` Լևոն Աթոյանցը, «Հայակ»-ի արժանացավ հայկական կինոյում ունեցած ավանդի համար: «Հայակ» մրցանակաբաշխությունն ամփոփում էր վերջին 20 տարիների հայկական կինոարվեստի արդյունքները: Փետրվար ամսին ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել էր 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը (3-ական ֆիլմ յուրաքանչյուր անվանակարգում): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ: Լավագույն ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն: «Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել Հարություն Խաչատրյանը «Սահման» ֆիլմի համար: Հատուկ մրցանակներ տրվեցին նաև մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |