2012թ 2 ամսում Երևան-Թբիլիսի երկաթուղային ուղղությունից օգտվել է 3,6 հազար ուղևոր

2012թ 2 ամսում Երևան-Թբիլիսի երկաթուղային ուղղությունից օգտվել է 3,6 հազար ուղևոր

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-փետրվարին աճեց 2,9%-ով: Վերջին վիճակագրականտվյալների համաձայն՝ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3,6 հազ. ուղևոր՝ 2011 թվականի հունվար-փետրվարին տեղափոխված 3,5 հազ.ուղևորի դիմաց:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվար-փետրվարին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 67,3 հազ. ուղևոր: Հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հավատարիմ է մնում ուղևորների սպասարկման, տեղական և միջազգային գնացքներում հարմարավետության մակարդակի բարելավման իր քաղաքականությանը: Այս նպատակով իրականացվում են շարժակազմի թարմացման աշխատանքները, լայնացվում է մատուցվող ծառայությունների ցանկը, բարձրացվում է գնացքների արագությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---