«Հայաստանի արտադրողները ՀԿԵ կարիքների համար» ցուցահանդեսում ներկայացված են 10 ընկերություններ

«Հայաստանի արտադրողները ՀԿԵ կարիքների համար» ցուցահանդեսում ներկայացված են 10 ընկերություններ

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կենտրոնական գրասենյակում բացվել է «Հայաստանի արտադրողները ՀԿԵ կարիքների համար» ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 10 արտադրող ընկերություն, որոնք զբաղվում են սարքավորումների առաքմամբ, ապրանքների ու ծառայությունների տրամադրմամբ: Մասնակիցների թվում են նաև «Կամուրջշին» ընկերությունը, որը զբաղվում է երկաթուղային կամուրջների վերանորոգմամբ, «Բետոն» ընկերությունը, որը երկաթուղային չորսուների մատակարար է:

Ծանոթանալով ցուցադրությանը՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտնեց, որ այսօր ընկերությունում տեղի կունենա Տեխնիկատնտեսական խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն ենթակառուցվածքների, հիմնականում երկաթգծային ուղիների նորացմանը, զարգացմանը և վերանորոգմանը վերաբերող հարցեր: Խորհրդին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել «ՌԿԵ» վարչության պետ Ալեքսանդր Գրիշովը, նիստին կմասնակցի նաև ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը:

«Մենք մտադիր ենք ամփոփել ընկերության նախորդ տարվա աշխատանքը, կուտակած փորձը, որը թույլ կտա ճիշտ լուծումներ գտնել մի շարք ցուցանիշներով՝ անվտանգություն, հարմարավետություն, գնացքների երթևեկության ժամանակացույցի պահպանում»,-ասել է Ռեբեցը:

Տեղի ընկերությունների հետ ՀԿԵ համագործակցության շնորհիվ Հայաստանում 1900 նոր աշխատատեղ է բացվել: Ըստ Ռեբեցի, «ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ պահանջներ է ներկայացնում գործընկեր ընկերություններին՝ խթանելով բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացումն ու նորարարությունների ներմուծումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---