Այսօր տեղի է ունենալու Թատերական առաջին online մրցանակաբաշխությունը

Այսօր տեղի է ունենալու Թատերական առաջին online մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին, Երևանի Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբում անցկացվելու է Թատերական առաջին online մրցանակաբաշխությունը:

Tatron.info կայքի անձնակազմը ընտրել է 10 անվանակարգերում ներառված մասնակիցներին, ովքեր առավել շատ են աչքի ընկել առհասարակ վիրտուալ տիրույթում, ինչպես նաև այդ կայքում:

Հաղթողներին ընտրել են վերը նշված կայքի այցելուները փետրվարի 20-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում: 50 հավակնորդները կպայքարեն «Լավագույն online դերասան», «Լավագույն online դերասանուհի», «Լավագույն online թատրոն», «Լավագույն online ներկայացում», «Լավագույն online թատերագետ», «Լավագույն online թատերագիր», «Լավագույն online ռեժիսոր», «Լավագույն online փառատոն», «Լավագույն online բեմանկարիչ», «Լավագույն online պրոդյուսեր» անվանակարգերում: Վերջին երկու անվանակարգերն ավելացվել են ավելի ուշ՝ հաշվի առնելով կայքի այցելուների և թատերասերների կարծիքները:

Հաղթողները արժանանալու են պատվոգրի և մեկ տարվա PR փաթեթի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---