«Ժողովուրդ». Շուշան Պետրոսյանն Ազգային ժողով է մտնում երգելով

«Ժողովուրդ». Շուշան Պետրոսյանն Ազգային ժողով է մտնում երգելով

PanARMENIAN.Net - ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված երգչուհի Շուշան Պետրոսյանն այս օրերին զբաղված է մարտի 23-ի իր համերգով: «Ժողովուրդը» փորձել է մի քանի հարց ուղղել երգչուհուն, սակայն վերջինս ասել է, որ այս օրերին իր համերգի նախապատրաստական աշխատանքներով է զբաղված ու որևէ լրատվամիջոցի հետ չի ցանկանում զրուցել: Շուշանը վստահեցրել է, որ կխոսի համերգից հետո: Թե ինչպես է երգչուհին համատեղելու երգարվեստն ու խորհրդարանի աշխատանքները, առայժմ անհայտ է: Բայց փաստ է, որ նա Ազգային ժողով է մտնում երգելով: Այնտեղ կա նաև ժողգործիքներից դհոլը, իսկ Աժ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովն էլ`7 տարի պարի է գնացել: Իսկապես, ուրախ խորհրդարան կլինի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---