Չի բացառվում, որ 2015-16 խաղաշրջանից կանցկացվի Չեմպիոնների մեծ լիգա

Չի բացառվում, որ 2015-16 խաղաշրջանից կանցկացվի Չեմպիոնների մեծ լիգա

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ 2015-16 խաղաշրջանից արդեն չի լինի Եվրոպայի լիգա, այլ կանցկացվի մեկ, սակայն շատ մեծ Չեմպիոնների լիգա:

Ենթադրվում է, որ նոր Սուպերլիգայի խմբային մրցաշարերում հանդես կգան 80 թիմեր, որոնք կբաժանվեն 20 խմբերի: Եվրոպական առաջատար հնգյակից` Անգլիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից, այս Լիգայում ներկայացված կլինեն վեցական թիմեր` չորսական անմիջապես խմբերում և երկուական` ըստ որակավորման, հաղորդում է «Սեգոդնյա» պարբերականը:

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր գովազդային և հեռուստատեսային գործարքները կնքվելու են մինչև 2015թ: Այսինքն, Եվրոպայի գավաթների ձևաչափի փոփոխման որևէ արգելք դրանից հետո չի լինի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---