Մահացել է աշխարհահռչակ սցենարիստ Տոնինո Գուերան

Մահացել է աշխարհահռչակ սցենարիստ Տոնինո Գուերան

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 21-ին 92 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել իտալացի ականավոր գրող և սցենարիստ Տոնինո Գուերան:

Գուերան աշխատել է այնպիսի հանրահայտ կինոռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆելինին, Անտոնիոնին, Տարկովսկին և այլոք: Սցենարիստի հուղարկավորության մանրամասների մասին ոչինչ առայժմ հայտնի չէ:

Նրա աշխատանքները բազում անգամներ առաջադրվել են աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխություններում: «Ոսկե ծիրան» երրորդ կինոփառատոնի ընթացքում համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար նրան հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Բացի դրանից, նրա «Մեղրը» պոեմի հիման վրա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է ներկայացում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---