Թուլուզում հրեա դպրոցականներին գնդակահարած մարդը աֆղանական բանտից փախած կալանավոր է

Թուլուզում հրեա դպրոցականներին գնդակահարած մարդը աֆղանական բանտից փախած  կալանավոր է

PanARMENIAN.Net - Թուլուզում յոթ մարդկանց սպանության գործով կասկածյալին ճանաչել է աֆղանական Քանդահարի բանտի պետը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ Գուլյամ Ֆարուկի, Մոհամմեդ Մերան փախուստի դիմած կալանավոր է:

Ինչպես պատմել է բանտապետը, Մերան ձերբակալվել է 2007թ. ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Շուտով նրան դատապարտեցին 3 տարվա ազատազրկման, սակայն արդեն 2008թ. նա միացավ «Թալիբան» շարժմանը, որի անդամներն էլ կազմակերպեցին նրա փախուստը: Չի նշվում, թե արդյոք նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Մոհամմեդ Մերան ծագումով ալժիրցի է, ինքն իրեն համարում է «Ալ- Քաեդայի» մարտիկ: Ըստ նրա, հրեա երեխաների սպանությունը վրեժխնդրություն էր պաղեստինցի երեխաների մահվան, ինչպես նաև մահմեդական երկրներում Ֆրանսիայի զորքերի ներկայության համար:

Մարտի լույս 21-ի գիշերը ոստիկանությունը շրջափակեց Մերայի տունը: Փոխհրաձգության արդյունքում երեք ոստիկան վիրավորվեց: Մերան խոստացել է հանձնվել, սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ նա կգերադասի ինքնասպան լինել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---